Խոշոր վթար Սարալանջում. վիրավորներ կան. լուսանկարներ
ՀասարակությունԵրեւանի Խորենացի-Սարալանջ ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել: ԱԻՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ մարտի 25-ին Սարալանջի փողոցի տներից մեկի մոտ բախվել են «BMW 316» (վարորդ՝ 1988թ. ծնված Շ. Ա.) եւ «Mitsubishi Pajero iO» (վարորդ՝ 1980թ. ծնված Ա. Գ.) մակնիշի ավտոմեքենաները:
Վարորդները, «BMW 316»-ի ուղեւորները՝ 1985թ. ծնված Վ.Հ.-ը, 1979թ. ծնված Վ.Մ.-ը եւ «Mitsubishi Pajero iO»-ի ուղեւորը՝ 1979թ. ծնված Վ.Պ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել: Վիրավորներին տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները: