BMW-ը դարձել է աշխարհի երրորդ ավտոարտադրողը
ՄիջազգայինՉինական ընկերություններն առայժմ առաջատար են էլեկտրական ու հիբրիդային շարժիչներով ավտոմեքենաների արտադրման ծավալներով, սակայն 2019-ին գերմանական ավտոարդյունաբերությունը կկարողանա առաջ անցնել նրանցից, համարում է McKinsey–ն։
Չինաստանը շարունակում է ամրապնդել մեքենաների թողարկման ու վաճառքի համաշխարհային առաջատարությունը, սակայն գերմանական ավտոպրոմը պատրաստվում է սրընթաց զարգացման ու մի քանի տարի հետո կկարողանա արտադրության ծավալնելով առաջ անցնել չինական ընկերություններից։ Ընդ որում առավել հաջող դիրքերում է BMW–ն, մինչդեռ Volkswagen–ը, հայտնելով հավակնոտ նպատակների մասին, կորցնում է շուկայի մի մասը, իսկ а Daimler–ը լրջորեն հետ է մնում։
Նման եզրակացություններ կարելի է անել McKinsey միջազգային խորհրդատվական ընկերության Wirtschaftswoche տնտեսական ամսագրի պատվերով կատարված հետազոտությունից։ 2010-ից սկսած ընկերությունը հետեւում է էլեկտրական ու հիբրիդային շարժիչներով ավտոմեքենաների համաշխարհային շուկային ու կազմում է համապատասխան գործակիցը (Electric Vehicle Index, EVI)։