Ճապոնիայում գրեթե 300 հազար հավ են ոչնչացրել թռչնագրիպի պատճառով
Международные новостиՃապոնական Միյագի ու Տիբա պրեֆեկտուրաներում գրեթե 300 հազար հավ են ոչնչացրել H5N6 թռչնագրիպի բռնկման պատճառով, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Անցած տարի Ճապոնիայում մոտ մեկ միլիոն հավ էր ոչնչացվել H5N8 թռչնագրիպի բռնկման վիրուսի պատճառով։ Վարակի տարածման խոշոր ծավալների պատճառով հավերի ոչնչացման գործում ներգրավվել էին նույնիսկ երկրի ինքնապաշտպանության ուժերի ստորաբաժանումները։