«Եվրատեսիլ-2017». Արծվիկը «մարտահրավեր» է նետել Կիպրոսի ներկայացուցիչ Հովիգին (տեսանյութ)
TV«Եվրատեսիլ-2017» մրցույթի Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկը շարունակում է մատահրավերներ մրցույթի մյուս մասնակիցներին: Այս անգամ հայ երգչուհին կատարել է հայտնի կիպրական երգ՝ Կիպրոսի հայազգի ներկայացուցիչ Հովիգին կոչ անելով միանալ իր հայտարարած մրցույթին.
«Celebrate Diversity Challenge-ի առաջին փորձը կարծես թե հաջողվեց։ Շարունակում ենք։ Այս անգամ փորձել եմ կատարել հանրահայտ կիպրական երգ եւ հաջորդ մարտահրավերը նետում եմ «Եվրատեսիլ-2017»-ի Կիպրոսի ներկայացուցիչ, հայազգի երգիչ Հովիգին։ Հուսամ կհավանես կատարումս, անհամբեր սպասում եմ պատասխանիդ»,-գրել է երգչուհին:
Արծվիկի առաջին «մարտահրավերն» ուղղված էր Գերմանիայի ներկայացուցիչ Լեւինային: Դրան ի պատասխան՝ գերմանացի երգչուհին կատարել էր Կոմիտասի «Կաքավիկ» ստեղծագործությունը: