Թրամփը Մերկելից պահանջել է վճարել ՆԱՏՕ-ի ծառայությունների դիմաց. ԶԼՄ-ներ
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Դոնլադ Թրամփը Վաշինգտոնում անցյալ շաբաթ կայացած փակ հանդիպման ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին 300 մլրդ դոլարի հաշիվ է ներկայացրել` ՆԱՏՕ-ին մատուցած ծառայությունների դիմաց:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, այս մասին մարտի 26-ին հայտարարել է Գերմանիայի կառավարության աղբյուրը: Գերմանացի նախարարներից մեկը, ով ցանկացել է անհայտ մնալ, միջադեպն անպատիվ է անվանել:
«Նման պահանջներ ներկայացնելու նպատակը մյուս կողմին վախեցնելն է, սակայն կանցլերը դա հանգիստ է ընդունել և մտադիր չէ արձագանքել սադրանքներին», - ասել է նախարարը:
Հիշեցնենք, որ Թարմփի և Մերկելը հանդիպումը Սպիտակ տանը կայացել է մարտի 18-ին: Բանակցությունները ԱՄՆ նախագահն իր թվիթերյան էջում բնութագրել էր որպես հիանալի:
ԱՄՆ առաջնորդը հանդիպման ժամանակ ընդգծել էր, որ հարկ է վճարել «հզոր և թանկարժեք պաշտպանության համար, որն իրենք տրամադրում են ՆԱՏՕ-ին և Գերմանիային»: