ԵՄ-ն կօգնի Լիբիային պաշտպանել իր սահմանները
International newsԵվրամիությունն անօրինական միգրացիայի դեմ պայքարի շրջանակներում նախատեսում է պաշտպանել Լիբիայի հարավային սահմանը:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը, Արտաքին գործերով եվրոպական ծառայությունն ու Եվրահանձնաժողովը հետաքննություն են անցկացրել, որի համաձայն` Եվրոպայից ոստիկանական ջոկատ կարող է ուղարկվել Լիբիա` տեղի սահմանապահներին օգնելու համար:
Միևնույն ժամանակ նշվում է, որ ջոկատները Լիբիա կարող են ուղարկվել մի քանի երկրներից, ինչպես օրինակ Իտալիայից:
Վերջնական որոշում եվրոպական ուժերի կողմից լիբիական սահմանները պաշտպանելու մասին դեռևս չի կայացվել: Այնուամենայնիվ Եվրամիությունը մտադիր է Լիբիայի կառավարությանը տեխնիկական աջակցություն առաջարկել: