Մերկել․ միասնական արտաքին քաղաքականությունը ԵՄ-ում ռազմական համագործակցության խորացման պայմանն է
ՄիջազգայինԳերմանիայի կանցլեր ԱՆգելա Մերկելը ԵՄ-ի համար առաջնահերթ խնդիր է համարում Եվրոպայում տեղաշարժի ազատության պահպանումը, պաշտպանության ոլորտում անդամ երկրների միջեւ համագործակցության խորացումն ու ԵՄ-ում տնտեսական ու սոցիալական իրավիճակի բարելավումը։ Այդ մասին նա հայտնել է ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Միգրացիոն ճգնաժամի հետեւանքով առաջացած մարտահրավերների կապակցությամբ մենք տեսանք, թե ինչ արագ է նորից վերականգնվում սահմանների հսկողությունը ու ինչ արագ են մարդիկ նորից հանգում այն մտքին, որ գուցե պետք է մեծ պաշտպանական պատեր կառուցել,- ասել է Մերկելը,- Անձամբ ինձ համար դա նշանակում է, որ տեղաշարժի ազատության պահպանումը մեծ նշանակություն ունի»։
«Երկրորդը առաջնահերթությունը միավորված ուժերով պաշտպանվելու, մարտահրավերներին դիմակայելու ու անվտանգություն ապահովելու՝ մեր ունակությունն է,- շարունակել է նա, անդրադառնալով ԵՄ առաջնահերթ խնդիրներին,- Եվ երրորդը՝ բարգավաճումը, աշխատատեղերի ստեղծումն ու սոցիալական անվտանգությունն է»։
Պատասխանելով ԵՄ միացյալ զինված ուժեր ստեղծելու հնարավորության մասին հարցին՝ Մերկելը նշել է, որ «նախ ցանկալի է սերտ համագործակցություն առանձին բանակների միջեւ» ։ Իսկ թե ինչպես կզարգանա այդ համագործակցությունը հետագայում «կտեսնենք 10-20 տարի հետո»։
«Մենք պետք է տեսակետների միասնականություն ապահովենք արտաքին քաղաքականության հարցերում, մենք ապահովել ենք միասնական քաղաքականություն օրինակ Ռուսաստանի նկատմամբ, Ուկրաինայի հարցում» ։ Բայց ԵՄ-ն դեռ միասնական գիծ չունի օրինակ Չինաստանի հետ փոխհարաբերություններում։
«Բայց արտաքին քաղաքականությունում շահերի ընդհանրությունը, իմ կածիքով, այն պայմանն է, որի դեպքում կկարողանանք առաջ գնալ ռազմական համագործակցության հարցում»,- շեշտել է Մերկելը: