Ավելի քան 1 հազար միգրանտի է հաջողվել փրկել Լիբիայի ափերի մոտ
ՄիջազգայինՄարտի 25-ի լույս 26-ի գիշերը ավելի քան հազար միգրանտի է հաջողվել փրկել Լիբիայի ափերի մոտ։ Այս մասին հայտնել են «Բժիշկներ առանց սահմանի» եւ «SOS Միջերկրական ծով» կազմակերպությունների ներկայացուցիչները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Վեց ժամ տեւած գործողության ընթացքում հաջողվել է փրկել մոտ 645 փախստականների, որոնց փայտյա ու փչովի նավակները նավաբեկության էին ենթարկվել»,-հայտնել են կազմակերպությունից։ Ավելի ուշ եւս 412 մարդ է փրկվել ։
Մարտի 20-ից առայսօր Միջերկրական ծովում փրկարարական նավերը փրկել են ավելի քան 6 հազար միգրանտների։ Այսպիսով 2017-ից սկսած ավելի քան 22 հազար մարդ փորձել է ՄԻջերկրական ծովով ապօրինաբար մտնել Իտալիայի տարածք։ Անցած տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմում էր 18 հազար փախստական։
Լիբիան վաղուց է դարձել տարանցիկ կետ Աֆրիկայից Եվրոպա ուղեւորվող ապօրինի միգրանտների համար։