Աբխազիայում ավարտվել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը
ՄիջազգայինԱբխազիայում ժամը 20։00-ին փակվել են ընտրատեղամասերը ու ավարտվել է Ազգային ժողովի ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը, հայտնում է «Սպուտնիկ Աբխազիան» ։
Հանրապետության տարածքում ընդամենը 96 ընտրատեղամաս էր գործում։ Քվեարկությունն անցել է 22 ընտրատարածքներում։ Ընտրողները յուրաքանչյուր ընտրատարածքում ընտրում էին առաջին փուլում ամենաշատ ձայները ստացած երկու թեկնածուներից մեկին։ Երկրորդ փուլում հաղթանակի համար բավական է լինելու ձայների թվաբանական մեծամասնությունը, անկախ քվեարկության եկած ընտրողների քանակից։
Ժամը 18։00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը հասել էր 53․05 տոկոսի։