Կիմ Չեն Նամի մարմինը կդիակիզվի
ՄիջազգայինՀյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի ավագ եղբոր` Կիմ Չեն Նամի մարմինը կդիակիզվի, իսկ մոխիրը կփոխանցվի հյուսիսկորեական կողմին: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը` վկայակոչելով տեղի լրատվամիջոցը:
Հաղորդվում է, որ դիակիզումը կարող է տեղի ունենալ հենց այսօր: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նրա մարմինը դուրս է բերվել Կուալա Լումպուրի հիվանդանոցից` անհայտ ուղղությամբ:
Հիշեցնենք, որ Կիմ Չեն Նամը սպանվել է փետրվարի 13-ին Մալայզիայի մայրաքաղաքի միջազգային օդանավակայանում: Նրան սպանել են դեմքին թունավոր նյութ լցնելով:
Հս. Կորեայի պաշտոնական դիրքորոշման համաձայն` նրա մահվան պատճառը սրտի կաթվածն է: Վերջինիս ինքնությունը հաստատվել է հյուսիսկորեացու երեխաներից մեկի հետ ԴՆԹ հետազոտության արդյունքում: