Քուրդ և արաբ զինյալները պատրաստվում են գրոհել Ռաքքան և ազատագրել ԻՊ-ից. ԶԼՄ-ներ
Միջազգային«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մայրաքաղաք համարվող սիրիական Ռաքքա քաղաքի ազատագրմանն ուղղված զանգվածային գրոհը նախատեսվում է սկսել ապրիլին:
INTERFAX.RU-ի փոխանցմամբ` այս մասին տեղեկացրել են ԱՄՆ-ի կողմից աջակցություն ստացող «Սիրիայի դեմոկրատական ուժեր» ընդդիմադիր կոալիցիայի ներկայացուցիչները:
ԶԼՄ-ները կիրակի հայտնել են, որ քրդական և արաբական զորամիավորումները կարողացել են իսլամիստ գրոհայիններից ետ գրավել Ռաքքայի ստորոտին գտնվող Ալ-Քարամա քաղաքը, ինչը դիտարկվում է որպես գրոհի նախապատրաստում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» զինված կոալիցիան ԻՊ-ից ազատագրել է Ռաքքայից 50 կմ հեռավորությամբ գտնվող Թաբկա քաղաքի ռազմական օդակայանի մեծ մասը: