Էքզիթ փոլ. Բուլղարիայի խորհրդարանական ընտրություններում հաղթում է նախկին վարչապետի կուսակցությունը
ՄիջազգայինԲուլղարիայի խորհրդարանական ընտրություններից հետո անցկացված հարցումները ցույց են տվել, որ առաջատար դիրքեր է գրավել նախկին վարչապետ Բոյկո Բորիսովի ԳԵՐԲ աջ կենտրոնական կուսակցությունը:
Ինչպես տեղեկացնում է Associated Press-ը, էքզիթ փոլերից մեկի տվյալներով` «Բուլղարիայի եվրոպական զարգացման քաղաքացիներ» կուսակցությունը հաղթում է ձայների 32.2 տոկոսով: Մինչդեռ սոցիալիստական կուսակցությունն անցնում է երկրորդ տեղով` հավաքելով ձայների 28 տոկոսը:
«Գելափ Ինթերնեյշնլի» անցկացրած առանձին էքզիթ փոլի տվյալներով` ԳԵՐԲ կուսակցությունը ձայների 32.8 տոկոսն է ստացել, իսկ սոցիալիստները`28.4:
Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ կիրակնօրյա ընտրություններում մասնակցության հայտը կազմել է 43 տոկոս` տեղի ժամանակով 17:00-ի դրությամբ: