Մերկելի կուսակցությունը հաղթել է Սաարի ընտրություններում
ՄիջազգայինԳերմանիայի քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցությունը, որի առաջնորդը կանցլեր Անգելա Մերկելն է, առավել քան վստահ հաղթանակ է տանում Սաար դաշնային հողի խորհրդարանի ընտրություններում:
Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը` մեջբերելով գերմանական հեռուստաալիքի ներկայացրած էքզիթ փոլի տվյալները: Քրիստոնեա-դեմոկրատական միությունը ստացել է ձայների 40 տոկոսը, մինչդեռ սոցիալ-դեմոկրատները` շուրջ 30 տոկոսը:
Դաշնային հողի խորհրդարանը այսուհետ կազմված կլինի 4 կուսակցությունից: Այնտեղ տեղ կգտնեն նաև Ձախ կուսակցությունը (13%) և «Այընտրանք Գերմանիայի համար» (6%)։
Ընտրություններին մասնակցության հայտը կազմել է 71 տոկոս, որը 2012-ի ընտրություններից 10 տոկոսով ավելի է: Ընտրություններին մասնակցելու իրավունք ուներ 800 000 մարդ: