Ադրբեջանը շփման գծում արձակել է ավելի քան 340 կրակոց
ОбществоԱրցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:
ԱՀ ՊՆ հայտարարության մեջ նշվում է. «Մարտի 26-ին և լույս 27-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 340 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն»: