Անկարան կմնա Լոնդոնի անփոխարինելի գործընկերը. Ջոնսոն
Միջազգային Անկարան Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո կմնա Միացյալ Թագավորության հանգուցային գործընկերներից մեկը: Ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, այս կարծիքը հայտնել Է Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը մարտի 26-ին Hurriyet Daily News թերթում հրապարակված հարցազրուցում:
«Թուրքիան կմնա Մեծ Բրիտանիայի անփոխարինելի գործընկերը: Դուք առավել լուրջ փորձություններից մեկի առաջնագծում ենք, որոնք վիճակված են մեզ»,- նշել Է Ջոնսոնը:
Նա նաեւ խոսել Է Եվրոպայի մի քանի պետությունների հետ Անկարայի հարաբերություններում լարվածության աճի մասին: «Ես հուսով եմ, որ բոլոր կողմերը արագորեն կհաղթահարեն բոլոր դժվարությունները: Բոլորն Էլ շահագրգռված են Թուրքիայի եւ Եվրամիության միջեւ ամուր գործընկերային հարաբերությունների գոյությամբ»,- ընդգծել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: