Արդարացման հիմքով հարկադիր կատարողների նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել
ՀասարակությունԶանգվածային լրատվամիջոցներով փետրվարի 22-ին տարածվել էր հաղորդագրություն այն մասին, որ ըստ քաղաքացու հաղորդման` Շիրակի մարզային բաժնի հարկադիր կատարողները վտարման կատարողական գործողությունների ընթացքում կատարել են առանձնապես խոշոր չափերի գումարի և ոսկյա զարդերի գողություն:
Հարկադիր կատարման ծառայությունը սույնով տեղեկացնում է, որ քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի կողմից մարտի 20-ին որոշում է կայացվել քրեական գործի վարույթում ներգրավված հարկադիր կատարողների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել արդարացման, այն է՝ նրանց գործողություններում հանցակազմերի բացակայության հիմքով: Քաղաքացու կողմից սուտ մատնություն կատարելու հանգամանքին, ըստ քննիչի համապատասխան որոշման, իրավական գնահատական կտրվի քրեական գործով վերջնական որոշում կայա ցնելու ժամանակ: