Թուրքիայում ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունների հարցով հանրաքվե կարող է անցկացվել
ՄիջազգայինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Եվրամիության հետ անդամակցության շուրջ բանակցությունների հարցով երկրում կարող է հանրաքվե անցկացվել:
Ինչպես հաղորդում է գերմանական Deutsche Welle-ն, այս մասին Էրդողանը խոսել է Անթալիայում թուրք-բրիտանական ֆորումի ժամանակ:
«Այժմ Brexit-ի նման մի հանրաքվե էլ ապրիլի 16-ին ենք անում, դրանից հետո կարող է գնանք ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունների հարցով հանրաքվե անցկացնելու ճանապարհով: Ժողովուրդն ինչ որոշում կայացնի, ստիպված կլինենք ենթարկվել դրան: Քանի որ 1963 թվականից հասել ենք 2017-ին: 54 տարի Թուրքիային սպասեցնում են դռների մոտ»,- հայտարարել է Էրդողանը: