Գալուստ Սահակյանը Կարապետ Շահբազյանին պարգեւատրել է ԱԺ պատվո մեդալով
ОбществоՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Թատրոնի միջազգային օրվա առթիվ մշակույթի բնագավառում ունեցած ավանդի համար մարտի 27-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Կարապետ Շահբազյանին պարգեւատրել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվո մեդալով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Շնորհավորելով Թատրոնի միջազգային օրվա առթիվ՝ ԱԺ նախագահը արժեւորել է թատրոնի մեծ դերը մշակույթի զարգացման ու պահպանման գործում եւ թատերական գործիչներին մաղթել ստեղծագործական բեղուն գործունեություն եւ նորանոր հաջողություններ: