Ուզում ենք համատեղ ուժերով ծաղկեցնել մեր Էրեբունին. Հարություն Կարապողոսյանը հանդիպել է ընտրողներին
ՀասարակությունՓուչիկներ, ծաղրածուներ, դրոշակներ, բազմամարդ բակ ու բարձր տրամադրություն` ԱԺ պատգամավորի անկուսակցական թեկնածու Հարություն Կարապողոսյանը Խաղաղ-Դոնի 5-րդ շենքի բակում իրականացնում էր հերթական քարոզարշավը։ Ներկաներից շատերը ցանկություն հայտնեցին անձամբ ծանոթանալ Հարություն Կարապողոսյանի հետ։ Իր ելույթում թեկնածուն շեշտեց, որ ինքը բնիկ Էրեբունցի է ու այս տարածքին իր տան պես է վերաբերում։ Բնակիչներին թեկնածուն խոստացավ հետամուտ լինել վարչաշրջանի բոլոր խնդիրներին և ապացուցել, որ որևէմեկը մի օր չի հիասթափվելու այն բանի համար, որ իր քվեն տվել է հենց Հարություն Կարապողոսյանին։ Հանդիպմանը ներկա էր նաև էրեբունու նորանշանակ ղեկավարը` Դավիթ Գրիգորյանը։ «Բավականին հետաքրքիր է, բայց և' ես, և' Հարություն Կարապողոսյանը բնիկ էրեբունցիներ ենք ու այս անգամ համատեղ ուժերով ենք ուզում ծաղկեցնել մեր տարածքը` մեր Էրեբունին»,-իր ոգևորող ելույթում ասաց Դավիթ Գրիգորյանը։