Խոշոր չափերի խարդախության մեջ կասկածվող կինը ներկայացել է բաժին
ՀասարակությունՈստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ բաժին է ներկայացել 1970 թվականին ծնված Էմմա Ն.-ն: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, 47-ամյա կինը հունվարի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով (խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով):