Թուրքիայի արտգործնախարարը կմեկնի Ռուսաստան
Международные новостиԹուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մարտի 29-ին կմեկնի Ռուսաստան: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին հայտնում է թուրքական Birgun լրատվամիջոցը:
Մոսկվայում Չավուշօղլուն կհանդիպի ՌԴ գործընկերոջ` Սերգեյ Լավրովի հետ: Հաղորդվում է, որ քննարկվելիք հարցերի շրջանակում թուրքական կողմը հորդորել է Ռուսաստանին դադարեցնել Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) հետ համագործակցությունը: