Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը
ՀասարակությունՀրազդան-Սևան ավտոճանապարհին մարտի 27-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. «Mitsubishi IO» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում: Ինչպեստեղեկանում ենք ԱԻՆ-ի պաշտոնական կայքից, դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:&nbs p;
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 42-րդ կմ-ին «Mitsubishi IO» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել մոտակա ձորակը (մոտ 10 մ):
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևորը՝ 1978 թ. ծնված Հ. Մ.-ն, տեղի ուժերով հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: