Օլանդը խոստացել Է թույլ չտալ ազգայնականության հաղթանակը Ֆրանսիայում
Международные новости Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել Է, որ նախքան պետության ղեկավարի պաշտոնում լիազորությունների ժամկետի լրանալը իր գլխավոր նպատակը պոպուլիզմի, ազգայնականության եւ ծայրահեղականության հաղթանակը թույլ չտալն Է ամբողջ աշխարհում եւ, մասնավորապես, Ֆրանսիայում, տեղեկացնում Է Արմենպրեսը:
«Ես պետք Է այնպես անեմ, որ պոպուլիզմը, ազգայնականությունն ու ծայրահեղականությունը չկարողանան հաղթել, այդ թվում՝ իմ երկրում»,- Սինգապուրում ասել Է Օլանդը լրագրողներին:
Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը պլանավորված Է ապրիլի 23-ին, երկրորդը՝ մայիսի 7-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: