«Փորձում եմ ևս մեկ երեխա ունենալ»․ Քիմ Քարդաշյան
LifestyleՀեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հայտնել է, որ Քանյե Ուեսթի հետ ևս մեկ երեխա է ցանկանում ունենալ։
DailyMail-ը գրում է, որ հեռուստաաստղը խոստովանել է, որ բժիշկներն ասել են, որ երրորդ հղիությունը չի կարող նրա համար անվտանգ լինել։
«Ես ցանկանում եմ ևս մեկ երեխա ունենալ, ցանկանում եմ, որ երեխաներս եղբայրներ կամ քույրեր ունենան, սակայն բժիշկները համոզված չեն, որ դա անվտանգ է ինձ համար»,- ասել է Քիմը:
Նրա մայրը՝ Քրիս Ջեները, անհանգստացած է դստեր որոշումով։
«Ես չեմ ցանկանում, որ քեզ համար վտանգավոր իրավիճակում հայտնվես»,- ասել է Քրիսը։