Այ քեզ հրաշք. սկսեցի այս տնային դիմակը քսել շաբաթական 3 անգամ…
LifestyleՄաշկի ցանկացած թերություն կարելի է նվազեցնել այն խոնավեցնելով: Կարելի է սկսել յուրահատուկ առավոտյան լվացումից՝ չոր, կնճիռների առաջացման հակված մաշկը լվա տաք կաթով: Յուղոտ և համակցված տիպի մաշկը՝ կեֆիրով:
Լվալուց հետո պետք չէ դեմքը ջրով ողողել, պարզապես մաշկդ անձեռոցիկով թրջիր:
Կաթնաթթվային և կաթնային մթերքները բաց գույն կհաղորդեն մաշկին, կազատեն բծերից, կհարթեցնեն մանր անհարթությունները:
Ներկայացնում ենք դեմքի տնային խոնավեցնող դիմակներ:
Եթե մաշկի վիճակը շատ վատ է, կօգնի մանանեխը: Անփայլ գույնի, ցանկացած թերության դեպքում, մաշկի լիարժեք խոնավեցմանև բջիջների նորացման համար:
Մանանեխի փոշին հարուստ է А, Д, Е, В խմբի վիտամիններով, որոնք դրականորեն են ազդում մաշկի վրա ցանկաած տարիքում և այն հրաշագեղ կդարձնեն:
Անհրաժեշտ բաղադրիչները՝
- 1 թ. գ. տաք ջուր
- 2 թ. գ. բուսական յուղ
- 1 թ. գ. մանանեխի չոր փոշի
Կիրառումը՝
1. Խառնիր բոլոր բաղադրիչները մինչև խիտ զանգված ստացվի: Դիմակը քսիր մաքուր դեմքիդ և պարանոցիդ:
2. 15 րոպե անց դիմակը լվա տաք ջրով:
Խնձորով, գազարով խոնավեցնող դիմակ
Այս դիմակը ոչ միայն մաշկը կխոնավեցնի, այլև կլավացնի դեմքի գույնը:
Անհրաժեշտ բաղադրիչները՝
- Կես հում գազար
- Կես հում խնձոր
Կիրառումը՝
1. Մանր քերիչով անցկացրու մաքրված խնձորը և գազարը: Խառնիր, մինչև համասեռ շիլա դառնա, կարելի է բլենդերով խառնել:
2. Դիմակը քսիր 20 րոպեով, լվա տաք ջրով:
Կաթնաշոռով, կաթով խոնավեցնող դիմակ
Այս դիմակը շատ լավն է դեմքի մահացող մաշկի համար:
Ավելի լավ է յուղոտ, տնական կաթնաշոռ օգտագործել:
Եթե ալոեի հյութ չունես, այն կարող ես փոխարինել տաք ջրի և կիտրոնի հյութի լուծույթով:
Բաղադրիչները՝
- 3 ճ. գ. կաթնաշոռ
- Մի քիչ կաթ
- Մի քիչ ալոեի հյութ
Կիրառումը՝
1. Կաթնաշոռը խառնիր կաթին մինչև մածուկանման զանգված ստացվի, քսիր դեմքիդ մաքուր մաշկին:
2. Կես ժամ անց դիմակը լվա տաք ջրով: Հետո դեմքդ սրբիր ալոեի հյութով կամ կիտրոնաջրով, դա հրաշալիորեն տոնուս է հաղորդում: