3 սուպեր վարժություններ, որոնք կվերացնեն ցելյուլիտը հետույքից և ազդրերից
LifestyleBlognews.am-ը գրում է.
Ցելյուլիտը մաշկի տակ ճարպի կուտակում է: Հետույքից և ազդրերից ցելյուլիտը վերացնելու մի քանի վարժություն:
Հետույքի բարձրացում
Աշխատող մկաններ՝ հետույքի
- Այս շարժումը կատարվում է մարմինը մեկ կայուն դիրքում պայելով:
- Պառկեք մեջքի վրա՝ ծնկները ծալելով:
- Կիպ սեղմեք հետույքի մկանները, բարձրացեք:
- Քաշով ներքև սեղմեք, ոչ թե ոտքերին:
- Դիրքը պահեք 1 րոպե և 3 անգամ կրկնեք:
- Պետք է այդ պահին լարվածություն զգաք հետույքում:
- Աշխատեք 2-րոպեանոց փուլերով, լավ արդյունքի համար այս վարժությունը միացրեք ուրիշ հակացելյուլիտային վարժությունների:
Բարձրացում ոտքի տակից
Աշխատող մկաններ՝ ազդրերի ներքին մկաններ
- Պառկեք ձախ կողքի վրա՝ գլուխը դնելով ձգված ձեռքի ուսին:
- Աջ ձեռքը դրեք հատակին կրծքի դիմաց՝ պահելու համար:
- Ծալեք աջ ոտքի ծունկը՝ ոտքը դնելով ձախ ծնկի առաջ:
- Ներքևի ոտքը պետք է ամբողջովին ուղղած լինի:
- Ներքևի ոտքը դանդաղ հնարավորինս վեր բարձրացրեք:
- Պահեք 1 վայրկյան, հետո դանդաղ իջեցրեք:
- Մեկ մոտեցում արեք ձախ ոտքով, հետո կրկնեք աջով:
Կապված ոտքեր
Աշխատող մկաններ՝ ազդրերի արտաքին մկանները
- Ծնկների շուրջ մարզումային ժապավեն կապեք, պառկեք ձախ կողքի վրա՝ գլուխն ուսին դնելով:
- Աջ ձեռքը դրեք հատակին կրծքի դիմաց՝ պահելու համար:
- Դանդաղ բարձրացրեք վերևի ոտքը (այս դեպքում ուղիղ), մինչև լարվածություն զգաք ազդրի արտաքին մասում՝ պարանը ձգելով:
- Պահեք 2 վայրկյան, հետո դանդաղ բաց թողեք:
- Վարժությունը կրկնեք աջ կողմից: