Քենդել Ջեները՝ Մերլին Մոնրոյի կերպարում. տեսանյութ
LifestyleՀայտնի «Love» ամսագրի սպասվող համարի դեմքը դարձել է 21-ամյա մոդել, Քարդաշյան-Ջեներ հայտնի ընտանիքի անդամ Քենդել Ջեները: Մոդելն այս ամսագրի լուսանկարներում մարմնավորում է լեգենդար դերասանուհի, մինչ օրս համաշխարհային սեքս-խորհրդանիշ Մերլին Մոնրայի կերպարը:
Ներկայացնում ենք մի տեսանյութ, որում կարող եք տեսնել, թե ինչպես է ընթացել այս սպասված լուսանկարահանման աշխատանքները, ինչպես նաև ծանոթանալ երիտասարդ մոդելի դերասանական խաղին, քանի որ հոլովակում վերջինս, կրելով հայտնի «La Perla» կանացի ներքնազգեստի ապրանքանիշի արտադրանքը, նմանակում է Մերլին Մոնրոյին:
Մանրամասները՝ տեսանյութում: