Ինչպիսի՞ դիետաներն են առողջության համար վտանգավոր
LifestyleԱծխաջրերից զուրկ դիետաները լուրջ վնաս են հասցնում առողջությանը, սակայն օգնում են նիհարել: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Բրիտանացի դիետոլոգները իրենց պրակտիկայում հանդիպել են այնպիսի կանանց և աղջիկների, ովքեր փչացրել են իրենց առողջությունը սպիտակուցային դիետաների շնորհիվ, որ նրանց համար «Սնունդ-գիդ՝ սկսնակների համար» վերնագրով գիրք են գրել, որտեղ խորհուրդ է տրվում զգուշանալ նման դիետաներից:
Սպիտակուցային դիետայի ամենավատ հետևանքն այն է, որ օրգանիզմը կորցնում է ածխաջրերի ընկալման ունակությունը:Նույնիսկ՝ հացի և բրնձի ամենաքիչ քանակությունը աղիներում և ստամոքսում սուր ցավերով ուղեկցվող խանգարումներ է առաջացնում:
Դիետոլոգները նիհարելու առավել արդյունավետ և օգտակար տարբերակ են առաջարկում՝ պետք է ընդամենը՝ հրաժարվել արագ սննդից և սպորտով զբաղվել:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: