Օգտակար նյութեր գեղեցիկ մաշկի համար
LifestyleՁմռան ընթացքում մաշկի գրագետ խնամքը դեռ երաշխիք չէ, որ գարնանն այն լավ տեսք կունենա: Ցուրտը, ջերմաստիճանի տատանումները, արևի լույսի պակասը, վիտամինի անբավարարությունը թուլացնում են մաշկի տոնուսը, և այն դարձնում խամրած:
Խնդրից խուսափելու համար անհրաժեշտ է հետևել Orer.am-ի խորհուրդներին:
Վիտամին A
Խթանում է բջիջների բաժանումը, նպաստում է կոլագենի և էլաստինի արտադրմանը, որոնք ապահովում են մաշկի առձգականությունը: Վիտամին A-ի անբավարարությունը դրսևորվում է մաշկի թեփոտումով, բորբոքային պրոցեսներով, շրթունքների անկյուններում, քթի ստորին հատվածում, ականջների մաշկին ճաքեր են լինում, դեմքին ճարպաբշտիկներ են գոյանում:
Վիտամին E
Արագացնում է վերնամաշկի նորացման գործընթացը, լավացնում է արյան մատակարարումը, արագ ու մեղմորեն հեռացնում է թունավոր նյութերն ավելորդ հեղուկի հետ:Կանխարգելում է այտուցների գոյացումը:
B խմբի վիտամիններ
Այս խմբի վիտամինները ակտիվացնում են մաշկի վերականգնման ընթացքը, որովհետև մասնակցում են ճարպային, ածխաջրատային, սպիտակուցային փոխանակություններին: B խմբի վիտամինները լավացնում են արյան շրջանառությունը, օգնում են պահպանել դեմքի մաշկի գույնը: