Դիմա Բիլանը ցուցադրել է գեղեցկուհի քրոջը (ֆոտո)
LifestyleԴիմա Բիլանի կրտսեր քույրը՝ Աննա Բելանը, եւս որոշել է եղբոր ուղին բռնել: Աղջիկը երգում է, ձայնագրում է իր ստեղծագործություններն ու դրանցով կիսվում համացանցում: Բիլանն էլ միշտ պատրաստ է աջակցել քույրիկին՝ սոցիալական ցանցի իր էջերում հպարտանալով նրա հաջողություններով:
Այս անգամ երգիչը Աննայի լուսանկարն է հրապարակել Instagram-ում՝ խոսելով նաեւ նրա First Time երգի մասին.
«Գործիքավորումը ես եմ արել»,-տեղեկացրել է երգիչը:
Բիլանի երկրպագուները նկատել են, որ Աննան ոչ միայն գեղեցիկ է, այլեւ տաղանդավոր:
Ձեզ ենք ներկայացնում նաեւ որոշ լուսանկարներ՝ Աննայի Instagram-ից: