Սխտորի «սուպեր» հատկությունը
LifestyleՍխտորը կարող է կանգնեցնել սրտի հիվանդությունների զարգացումը, իսկ որոշ դեպքերում նույնիսկ կասեցնել զարկերակներում խցանման առաջացումը, հայտնում են գիտնականները։
Գիտնականները սրտի հետ կապված հիվանդություն ունեցողների հետ նոր հետազոտություն են կատարել, որի ընթացքում հետազոտության մասնակիցների կեսը ընդունել է սխտորի հաբեր օրական երկու անգամ առավոտյան եւ երեկոյան։ Մասնակիցների մյուս կեսին տվել են պլացեբո։
Մեկ տարի անց հետազոտողները կրկնել են հետազոտությունը եւ հայտնաբերել, որ այն հիվանդների մոտ, ովքեր սխտոր են ընդունել, զարկերակների խցանումը հետընթաց է ապրել։ Մինչդեռ պլացեբո ընդունող հիվանդների մոտ հիվանդությունը զարգացել է։
Սխտորի կենսաակտիվ հավելումները հասանելի են դեղատներում, սուպերմարկետներում, անգամ ինտերնետում։ Դրանք հում սխտորի նման սուր հոտ չունեն:
Սխտորը իջեցնում է սիրտանոթային հիվանդությունների մակարդակը։ Մասնագետները խորհուրդ են տալիս ընդունել օրական 1200 մգ հավելումներ երկու չափաբաժնով՝ առավոտյան եւ երեկոյան։
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: