Նոր Զելանդիյաի մայրաքաղաքում մառախուղի հետեւանքով առնվազն 100 չվերթ է չեղարկվել
ՄիջազգայինԱռնվազն 100 չվերթ է չեղարկվել Նոր Զելանդիայի մայրաքաղաք Վելինգթոնի օդանավակայանում՝ խիտ մառախուղի պատճառով, որը չորեքշաբթի օրը պատել է երկրի մայրաքաղաքը, հաղորդում է Radio New Zealand-ը։
«Ներկա պահին Վելինգթոնի շրջանի համար մառախուղ ու ցածր ամպամածություն է կանխատեսվում նաեւ վաղը առավոտյան», — հայտնել է Նոր Զելանդիյայի ազգային ավիափոխադրող Air New Zealand-ը։
Ավիաընկերությունում հավելել են, որ այսօրվա բոլոր չվերթները չեղարկվել են, եւ դրանք վերականգնելու մասին որոշումը կընդունվի հինգշաբթի օրը։
Նոր Զելանդիայի օդերեւութաբանական ծառայությունը հայտարարել է, որ մառախուղը պետք է ցրվի հինգշաբթի օրը՝ օրվա երկրորդ կեսին։