Պուտինը նշել Է Մերձավոր Արեւելքի կայունության պայմանը
Միջազգային Մերձավոր Արեւելքի իրադրության երկարաժամկետ կայունացման կարեւորագույն պայմանը ձգձգվող պաղեստինյան խնդրի լուծումն Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է բարձր մակարդակի համարաբական հանդիպման մասնակիցներին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հղած ողջույնի խոսքում, որը հրապարակված Է Կրեմլի կայքում:
«Ելնում ենք այն բանից, որ տարածաշրջանային իրադրության երկարաժամկետ կայունացման կարեւորագույն պայմանը ձգձգվող պաղեստինյան խնդրի լուծումն Է: Այդ առումով խիստ հրատապ Է մնում Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) կողմից հավանության արժանացած Արաբական խաղաղ նախաձեռնությունը, որը լավ նախադրյալներ Է ստեղծում պաղեստինա-իսրայելական բանակցությունների գործընթացի առաջշարժման համար»,- նշվում Է նախագահի ողջույնի խոսքում:
Պուտինը վստահություն Է հայտնել, որ Ռուսաստանի եւ ԱՊԼ-ի միջեւ կառուցողական կապերի հետագա ընդլայնումը համապատասխանում Է երկրների ժողովուրդների արմատական շահերին, նպաստում Է միջազգային կայունության ու անվտանգության ամրապնդմանը: