ԱՄՆ-ում թուրքական բանկի աշխատակցին մեղադրել են Իրանի դեմ պատժամիջոցների խախտման համար
Международные новостиԱՄՆ իշխանությունները թուրքական բանկի ղեկավարներից մեկին մեղադրանքներ են առաջադրել Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների խախտմանը համաձայնելու համար, նշված է հաղորդագրության մեջ:
Ձերբակալվածը թուրքական Halkbank-ի գլխավոր կառավարչի տեղակալ Մեհմեդ Հաքան Աթիլան է, ում մեղադրում են, որ համաձայնություն է ձեռք բերել թուրք բիզնեսմեն Ռեզա Զարաբի հետ` Իրանի օգտին բազմամիլիոնանոց գործարքներ կատարելու համար:
ԱՄՆ իշխանությունները նախկինում Զարաբին մեղադրել են համախոհների խմբի կազմում Իրանի կառավարության եւ իրանական ընկերությունների օգտին 100 միլիոն դոլարի գործարքներ իրականացնելու փորձի համար, որպեսզի նրանք կարողանան պատժամիջոցներից խուսափել: