Հռոմի պապը հորդորել Է պաշտպանել Իրաքի խաղաղ բնակիչներին
ՄիջազգայինՀռոմի Ֆրանցիսկոս պապը հորդորել Է Իրաքի խաղաղ բնակիչներին պաշտպանելու շտապ միջոցներ ձեռնարկել հումանիտար ճգնաժամի հերթական սաստկացումից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 29-ին հայտնել Է AP գործակալությունը:
«Խորը ցավ հայտնելով արյունահեղ հակամարտության հետեւանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ, ես վերստին հորդորում եմ՝ բոլոր ուժերը ներդնել քաղաքացիական անձանց պաշտպանելու համար: Դա անհրաժեշտ եւ անհետաձգելի պարտականություն Է»,- հայտարարել Է քահանայապետը՝ մարտի 29-ին Վատիկանում հանդես գալով ավանդական համընդհանուր ունկնդրության ժամանակ:
Քահանայապետը Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում ողջունել Է իրաքցիների միջկրոնական խմբին՝ նրանց հորդորելով օգնել իրենց հայրենիքին Էթնիկական ու կրոնական տարբեր խմբերի հաշտեցման գործում:
Ֆրանցիսկոս պապը նշել Է, որ ինքը հատկապես մտահոգված Է այն իրաքցիների ճակատագրով, որոնք «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների շրջափակման մեջ են հայտնվել Մոսուլի արեւմտյան շրջաններում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: