Թուրքիայում ԱՄՆ առաքելությունն իր քաղաքացիներին զգուշացնում է նոր ահաբեկչությունների սպառնալիքի մասին
International newsԱՄՆ դիվանագիտական առաքելությունը իր երկրի քաղաքացիներին նախազգուշացրել է Թուրքիայում ահաբեկչական խմբերի ահագնացող սպառնալիքի մասին։ Այս մասին ասվում է օտարկերկրյա պետություններում լինեու վերաբերյալ նախազգուշացումների բաժնում։
«Ուշադրությամբ քննարկեք Թուրքիա ուղեւորության անհրաժեշտությունը եւ խուսափեք Թուրքիայի հարավ-արեւելք այցելություններից՝ ահաբեկչության մշտական սպառնալիքի պատճառով»,- ասվում է հաղորդագրությունում։
Առաքելությունը խորհուրդ է տալիս զերծ մնալ հասարակական վայրեր այցելելուց։ Թուրքիայում ԱՄՆ առաքելությունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս խուսափել 2017-ի ապրիլին այդ երկրում կայանալիք խոշոր հավաքներից ու հանրահավաքներից, բողոքներից՝ անկախ դրանց նպատակից, քանի որ նման հավաքներին մասնակցությունը կարող է հանգեցնել կալանքի կամ ձերբակալության։