Yerevan, 06.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


ՀՀ նախագահը ելույթ է ունեցել ԵԺԿ համագումարում

Politics

Աշխատանքային այցով Մալթայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Սեյնթ Ջուլիանսի «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցի «Արենա» կոնֆերանսների կենտրոնում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, այն վարել է ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը: Համագումարին մասնակցել են Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկն ու Ժան-Կլոդ Յունկերը, ԵՄ անդամ և Արևելյան գործընկերներ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների և կառավարությունների ղեկավարներ, համագումարը հյուրընկալած երկրի` Մալթայի Ազգայնական կուսակցության նախագահ Սիմոն Բուզուտիլը:

Համագումարի երկու օրերին պատվիրակների ուշադրության կենտրոնում են լինելու համաեվրոպական նշանակության հարցերը, օրակարգում մեծ տեղ է վերապահված «Եվրոպայի ապագան» առանցքային թեմայով քաղաքական քննարկումներին: Անդրադարձ կլինի նաև Եվրոպական հարևանության խնդիրներին, Արևելյան գործընկերության ոլորտում առկա զարգացումներին, միջազգային արդի մարտահրավերներին:

Նախագահ Սերժ Սարգսյանը համագումարի այսօրվա լիագումար առաջին նիստում հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին և համագործակցությանը, երկկողմ գործընկերության ընդլայնման ու խորացման նոր հնարավորություններին ու հեռանկարին, սահմանադրական բարեփոխումներից հետո Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհին կարևորագույն հանգրվան հանդիսացող` օրերս կայանալիք խորհրդարանական ընտրություններին, եվրոպական մեծ ընտանիքի առաքելությանն ու խնդիրներին: Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ Եվրամիությունը հաջողությամբ կհաղթահարի նաև զարգացման այս փուլում իր առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները՝ շարունակելով խաղաղության, կայունության և զարգացման իր ո ւրույն առաքելությունը, որից կշահեն ինչպես Եվրոպայի ժողովուրդները, այնպես էլ Եվրոպայի բարեկամները:

***
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԵԺԿ համագումարում

Հարգելի՛ պարոն Նախագահ,


Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Նախ շնորհակալություն եմ հայտնում նախագահ Դոլին` այստեղ հրավիրելու համար: Իհարկե, նաև հաջողություն եմ մաղթում Մալթայի Ազգայնական կուսակցության նախագահ պարոն Բուզուտիլին ապագա խորհրդարանական ընտրություններում: 

Տիկնա՛յք և պարոնա՛յք, 

Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ այս տարին շատ ակտիվ սկսվեց Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների տեսանկյունից: Փետրվարի վերջին տեղի ունեցավ հիրավի պատմական իրադարձություն. Բրյուսելում նախագահ Տուսկի հետ միասին մենք ազդարարեցինք մեր երկկողմ հարաբերությունները կարգավորող նոր իրավական փաստաթղթի՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը: Իսկ ընդամենը մեկ շաբաթ առաջ՝ արդեն Երևանում, կողմերը նախաստորագրեցին այն: Նախատեսում ենք Արևելյան գործընկերության առաջիկա գագաթնաժողովին ստորագրել այս կարևոր փաստաթուղթը՝ ապավինելով նաև մեր գործընկերների աջակցությանը։ Ուժի մեջ մտնելուց հետո այն նոր էջ կբացի Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններում՝ ամրապնդելով դրանց ինստիտուցիոնալ հիմքը, ստեղծելով նոր հնարավորություններ մեր գործընկերության ընդլայնմ ան և խորացման համար: 

Հայաստան-Եվրոպական միություն գործընկերությունը հաջողության պատմություն է, հաջողված գործընկերության մոդել, որը մի կողմից Հայաստանի՝ եվրոպական օրակարգի հետևողականության, մյուս կողմից վերջին տարիներին Եվրոպական միության՝ Արևելյան գործընկերության երկրների հետ անհատական գործընկերություն զարգացնելու նոր մոտեցման արդյունք է: Այս գործընթացում Հայաստանը սեփական փորձով ցույց տվեց, որ հնարավոր է համադրել տարբեր ինտեգրացիոն գործընթացներ՝ յուրաքանչյուրից քաղելով և յուրաքանչյուրին տալով դրականը և օգտակարը, ինչը միավորում է պետություններին, այլ ոչ թե բաժանում: 

Հարգելի՛ գործընկերներ, 

Ընդամենը երեք օր հետո Հայաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ: Սա կարևորագույն հանգրվան է սահմանադրական բարեփոխումներից հետո մեր երկրի ժողովրդավարացման ճանապարհին: Հաշվի առնելով երկրի զարգացման առանձնահատկությունները՝ մենք մեր առջև խնդիր ենք դրել վստահ քայլ կատարել եվրոպական մոդելի ժողովրդավարության կառուցման և ժողովրդավարական հաստատությունների հետագա ամրապնդման ուղղությամբ:

Մենք հանձնառու ենք և անում ենք հնարավորը՝ անցկացնելու միջազգային բարձր չափանիշներին համապատասխանող ընտրություններ: Ընտրությունները դիտարկելու համար Հայաստանը հրավիրել է միջազգային բոլոր համապատասխան կառույցներին՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին, ԵԽԽՎ-ին, Եվրոպական խորհրդարանին, ԵԱՀԿ և ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովներին: 

Շնորհակալ ենք Եվրոպական միությանը և, իհարկե, ԵԺԿ-ին՝ Հայաստանի համար այս կարևոր գործընթացներում մեր կողքին գտնվելու համար:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Մի քանի օր առաջ եվրոպական համայնքները հանդիսավորությամբ նշեցին Հռոմի պայմանագրի 60-ամյակը, որն անհրաժ եշտ պայմաններ ստեղծեց Եվրոպայի քաղաքացիների ներկա բարեկեցության և կայուն զարգացման համար: Հայաստանում մեծ հետաքրքրությամբ են հետևում այս հոբելյանական միջոցառումներին, ինչպես նաև դրանց զուգահեռ ընթացող քննարկումներին: Եվրամիության պատմությունն առաջին հերթին խնդիրները միասնաբար լուծելու, տարաձայնությունները հաղթահարելու և, վերջապես, միասնաբար հաջողություն կերտելու օրինակ է: Նորին Սրբություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այդ առիթով իրավամբ նշել է. «Եվրոպական միության հիմնադիր հայրերը Եվրոպան չէին տեսնում որպես սոսկ արձանագրությունն երի և ընթացակարգերի մի ժողովածու: Նրանք այն տեսնում էին՝ որպես կենսակերպ, որպես մարդուն հասկանալու մի ձև՝ հիմնված նրա մշտագո և անօտարելի արժանապատվության վրա»: 

Մենք հավատում ենք, որ Եվրամիությունը հաջողությամբ կհաղթահարի նաև զարգացման այս փուլում իր առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները՝ շարունակելով խաղաղության, կայունության և զարգացման իր ուրույն առաքելությունը, որից կշահեն ինչպես Եվրոպայի ժողովուրդները, այնպես էլ Եվրոպայի բարեկամները: 

Շնորհակալ եմ:

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal