ՀՀ դատախազությունն «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ին առաջարկել է տրամադրել ընտրակաշառքի դեպքերի մասին տեղեկատվությունը
ՀասարակությունՀՀ գլխավոր դատախազությունն «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանին առաջարկել է փոխանցել իր հայտարարած՝ ընտրակաշառքի բաժանման կամ խոստման 45 դեպքի մասին տեղեկատվությունը։
ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է, որ 20.01.2017թ-ից. ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբը մարտի 29-ի դրությամբ ուսումնասիրել է ընտրական իրավախախտումների վերաբերյալ մամուլի 207 հրապարակում, որոնցից առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակել են 45-ը:
Նշված 45 հրապարակումները ուղարկվել են ՀՀ ոստիկանության տարածքային բաժիններ` դրանցով ստուգողական գործողություններ կատարելու նպատակով, որի արդյունքում 45 հրապարակումներից 40-ով դրանցում նշված հանգամանքները հերքվել են կամ չեն հաստատվել, իսկ մյուս ներով ստուգողական գործողությունները շարունակվում են: Նշված 45 հրապարակումներից 37-ը վերաբերել են առերևույթ ընտրակաշառք տալուն, 8-ը՝ քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն:
Աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրված և իրավապահ մարմինների կողմից համապատասխան գնահատականի արժանացած դեպքերի և Վ. Հոկտանյանի կողմից հրապարակված դեպքերի համադրման, դրանց վերաբերյալ ստուգողական գործողություններ կատարված չլինելու դեպքում այդպիսիք նախաձեռնելու և համապատասխան գնահատականի արժանացնելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունը նամակով դիմել է Վ. Հոկտանյանին՝ վերջինիս կողմից հրապարակված դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը ՀՀ գլխավոր դատախազություն փոխանցելու առաջարկով»: