Երջանիկ լինելու համար մարդուն պետք է ընտանիք, սիրված աշխատանք ու ընկերներ. Մարինա Թագակչյանը՝ ծննդյան օրվա մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Երգահան, հաղորդավարուհի Մարինա Թագակչյանն այսօր նշում է ծննդյան 38-ամյակը: Life.panorama.am-ի հետ զրույցում հոբելյարը խոսել է ոչ միայն տարեդարձի, այլեւ հեռուստաէկրան վերադառնալու մասին:
«Ինչ երեխաներս կան իմ կյանքում, ծննդյանս օրն այլեւս առաջվա պես չեմ կարեւորում: Երբ մայրիկ չէի, տարեդարձս իսկական տոն էր ինձ համար, իսկ հիմա միայն աղջիկներիս տարեդարձներն են ամենակարեւոր տոները: Նրանց գոյությունն արդեն տոն է, ես մայր եմ ու դա ամենակարեւորն է: Ի դեպ՝ մեծ աղջիկս ինձնից շատ է ոգեւորվել, ում տեսնում է, ասում է՝ «Գիտես, այսօր մամայիս ծնունդն է»: Այնպես որ, իմ ծննդյան օրն էլ է նրանցը դարձել»,- նշեց Մարինան ու հավելեց, որ ամուսինը, այնուամենայնիվ, անակնկալների մասին չի մոռացել.
«Ամուսինս ուղիղ կեսգիշերին տորթով ու ծաղիկներով եկավ տուն, ինչը մեծ անակնկալ էր ինձ համար: Ասում են՝ մարդիկ տարիների ընթացքում նմանվում են միմյանց եւ իսկապես դա այդպես է: Ես բնավորություն ունեմ՝ իմ մտերիմների նվերները նախապես եմ գնում ու նվիրում, նույնը արեց նաեւ ամուսինս: Նա օրեր առաջ գնեց ինձ համար շատ պետքական իր ու հենց այդ պահին էլ նվիրեց»,- պատմեց Մարինան:
Շարունակությունը` այստեղ: