Վերջապես մեր ֆիլմարտադրողները գիտակցեցին, որ հանցագործ աշխարհից այն կողմ շատ ավելի կարևոր ու ուշադրության արժանի թեմաներ
LifestyleԱպրիլի 8-ից Արմենիա Պրեմիումի եթերով մեզ շատ հաճելի անակնկալ է սպասվում՝ 20-մասանոց ֆիլմ ապրիլյան պատերազմի մասին: Վերջապես մեր ֆիլմարտադրողները գիտակցեցին, որ հանցագործ աշխարհից այն կողմ շատ ավելի կարևոր ու ուշադրության արժանի թեմաներ կան, որոնց հիման վրա կարելի է ֆիլմեր ու սերիալներ նկարել: Հուսով եմ ֆիլմն իրոք ապրիլյան պատերազմի հերոսական ոգով կլինի ու հեռուստադիտողին կստիպի վերագնահատել արժեքները, հպարտանալ ու ոգևորվել:
Ֆիլմը մի օդաչուի պատմություն է, ով առաջին հայացքից, թվում է, սովորական մարդ է, բայց մի ամբողջ երկինք և մի ամբողջ Հայաստան է իր հոգում պահում Ինչքան հասկացա կայքերում ներկայացրած կադրերից դերասանական անձնակազմն էլ է շատ մանրակրկիտ և ճիշտ ընտրվել:
Սպասում եմ անհամբեր:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/lilit.vanetsyan/posts/287102658378836