ԱՄՆ Սենատը վավերացրել է Չեռնոգորիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին
ՄիջազգայինԱՄՆ Սենատը վավերացրել է ՆԱՏՕ-ին Չեռնոգորիայի անդամակցության հայտը, հայտնում է ԱՄերիկայի ձայնը։
97 սենատորներ կողմ են քվեարկել վավերացմանը, իսկ 2-ը ՝ դեմ։
ՆԱՏՕ-ի ընդլայնման կողմնակիցները համարում են, որ Չեռնոգորիան արդեն բավականաչափ բան է արել, ԱՄՆ-ին ու ամբողջ դաշինքին իր աջակցությունը ցույց տալու համար։
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի այն երեք անդամներից է, որոնք պետք է պաշտոնապես աջակցեն բալկանյան պետության հայտը, որպեսզի այն կարողանա անդամակցել ՆԱՏՕ-ին։