Երևան, 18.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու ՀԱՊԿ-ում, եթե մի պետություն եղել է,որ սատարել է Ադրբեջանին` դա Ղազախստանն է.Էդուարդ Շարմազանով Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆ Գագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի


Հիվանդագին երևակայության լրատվություն

Վերլուծական

Նախընտրական շրջանում, որպես կանոն, սրվում են քաղաքական գործիչների քննադատական հռետորաբանությունը, քաղաքական տեքստերը, պոպուլիզմի և դեմագոգիայի դրսևորումները։ Բնականաբար, այս ամենն իր ազդեցությունն է ունենում նաև լրատվամիջոցների և լրատվական ամբողջ դաշտի վրա։ Սկսում են ասպարեզում հայտնվել տարատեսակ կոնսպիրատիվ դավադրություններ բացահայտող, սենսացիաներ պեղող լրատվամիջոցներ, որոնց գործելաոճը՝ պատվիրված կամ պարզապես լսարան հավաքելու համար, հաճախ դուրս է գալիս տրամաբանության և ընդհանրապես ադեկվատության սահմաններից։
Նույն այս տրամաբանությամբ հայաստանյան մեդիաընտանիքի ներկայացուցիչներից մեկը որոշել էր մի նոր դավադրության կծիկ բացել և հղում անելով իր, այսպես ասած, աղբյուրների մտքի ֆանտաստիկ թռիչքին, պարզել էր, որ Հովիկ Աբրահամյանի` ՀՀԿ-ից հրաժարականը շաղկապվում էր ՕՐՕ դաշինքի գործունեության հետ։
Ոչ ավել, ոչ պակաս սույն մտքերի հեղինակն իր աղբյուրներին հղում անելով (ի դեպ, ամենայն հավանականությամբ, այդ աղբյուրը նրա սեփական մատն է, և այդ մատից հոտ քաշելով է հոդվածագիրը գալիս նման հետաքրքիր եզրակացությունների)՝ հանգում է այն եզրակացության, թե Աբրահամյանը պլանավորում էր ՕՐՕ դաշինքի գործունեությունը, ընդ որում՝ հետընտրական զարգացումների համար և այլն։ Սակայն այս մտքի ապացուցողականությունը միանգամից հոդվածագիրը հերքում է, քանի որ նշում է, թե Բաբայան Սամվելի ձերբակալությունից հետո, այս «պլանը» չեղարկվեց։ Կարճ ասած, այս ու մի շարք այդօրինակ ջեյմսբոնդյան բացահայտումները ուշադրության չէին արժանանա, եթե չլիներ մի հետաքրքիր միտում։
Ըստ էության, սա առաջին դեպքը չէ, երբ այս կամ այն լրատվամիջոցը, գրեթե բացահայտ երևացող շահագրգռություններով, տեղի-անտեղի փորձում է հիշատակել Հովիկ Աբրահամյանի անունը՝ կապելով նրան ամենաաբսուրդ բաների հետ։ Հետաքրքիր է, որ այս ամենը շարունակվում է Աբրահամյանի հրաժարականից հետո։ Չնայած Հովիկ Աբրահամյանը հրաժարականից հետո նշեց, որ ինչ-որ ձևաչափով կմասնակցի երկրի քաղաքական անցուդարձին, այնուամենայնիվ, Աբրահամյանն այժմ որևէ կերպ չի փորձում քաղաքական ակտիվություն դրսևորել։ Սա թերևս լավագույն կեցվածքն է, որն ընտրել է նախկին վարչապետը։ Սակայն անգամ նման պայմաններում որոշակի շրջանակներ, կարելի է ասել՝ «հետապնդում են» Աբրահամյանին։ Վատ չէր լինի նաև, որ սույն լրատվամիջոցը հոդված արտադրելիս մի թեթև ուսումնասիրություն կատարեր և պարզեր, որ ՕՐՕ դաշինքը ստեղծվել է Հովիկ Աբրահամյանի հրաժարականից և ՀՀԿ-ից հեռանալուց բավականին հետո, հետևաբար այդ ամբողջ տեղեկատվությունը բացառապես լրատվական դաշտ նետված կուտ է:
Հասկանալի է, որ Աբրահամյանի միայն ստվերը կարող է ոմանց հոգեխանգարմունքի հասցնել, սակայն անգամ դաշտ նետվող ՛՛մուտիլովկան՛՛ գոնե պետք է մի քիչ համ ու հոտ ունենա:
Ամենայն հավանականությամբ, պատճառներից մեկը նաև այն է, որ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, ռեյտինգային թեկնածուներից մեկն է Արարատի մարզում, ընդ որում՝ լավ շանսեր ունեցող թեկնածուներից մեկը, քանի որ և՛ որպես Արտաշատի քաղաքապետ, և՛ որպես քաղաքացի, Արգամ Աբրահամյանը մարզում լայն վստահություն է վայելում։ Ի դեպ, այստեղ պետք է շեշտել, որ հենց այս վստահության արդյունքում է, որ Հովիկ Աբրահամյանը, այսպես ասած, չի միջամտում նախընտրական քարոզչությանը։ Թերևս նաև հենց այս պատճառով է, որ Արգամ Աբրահամյանի դեմ սև քարոզչության հեռավոր փաստ անգամ չունենալու պատճառով, որոշակի շրջանակներ փորձում են Հովիկ Աբրահամյանին կապել ամենաաբսուրդ իրողությունների հետ։ Այստեղ, կարծես թե, ամեն ինչ պարզ է. երկար տարիներ Աբրահամյանը երկրի առանցքային դեմքերից մեկն էր և հանկարծ հրաժարական տվեց, ուրեմն կարելի է զոռ տալ երևակայությանը և փորձել Աբրահամյանին ներքաշել այս կամ այն պատմության մեջ։
Սակայն մյուս կողմից պետք է նշել, որ այս գործելաոճը ի սկզբանե դատապարտված է ձախողման, քանի որ Հայաստանը փոքր երկիր է, որտեղ գաղտնիքներն ու դավադրությունների տեսությունները երկար կյանք չեն ունենում։ Թերևս այս տեսանկյունից պետք է նմանատիպ լրատվամիջոցներին, կամ լրատվամիջոցներին սնողներին հորդորել մի փոքր մտածել «թիրախի» ընտրությունից առաջ։ Չնայած, գուցե հենց մտածելու կարողության բացակայության արդյունքում են մարդիկ դիմում հիվանդագին երևակայության օգնությանը։

Տիգրան Դավթյան

Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու ՀԱՊԿ-ում, եթե մի պետություն եղել է,որ սատարել է Ադրբեջանին` դա Ղազախստանն է.Էդուարդ ՇարմազանովԱրևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆԳագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Զարգացման մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշը՝ մագնիտոֆոն. «Փաստ»Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ԱՊՐԻԼԻ). Բողոքի ակցիան «տեղափոխվել» է նախագահի նստավայրի մոտ. «Փաստ»«Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումՉնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ»Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ»ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով«Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Ծեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Ո՞ւմ օրակարգն են սպասարկում. «Փաստ»Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Ինչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ»Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Ինքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»«Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ»Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»«Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներՀանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան «Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան Իշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում Նրան մարդիկ են պետք, որոնց կասի դուք եք մեղավոր Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել. նախաքննությունն ավարտվել է Դուբայում գրանցվել են ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում (լուսանկարներ) Տոյվո Կլաարի թեկնածությունն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնումՕդային գծի կառուցման ծրագիրն ունի տարածաշրջանային մեծ նշանակություն. ԶՊՄԿ Ուկրաինան ցանկանում է ԱՄՆ-ի հետ այնպիսի անվտանգության համաձայնագիր, որն ԱՄՆ-ն ունի Իսրայելի հետ. Զելենսկու գրասենյակ Արևային վահանակների եվրոպական արտադրողը հեռանում է ԱՄՆ