Yerevan, 09.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Հայաստանում կներկայացվի «Լուսավորիչ» օպերան

Culture

 ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամը` ապրիլի 3-ին, ժամը 19:00-ին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կիրականացնի կանադացի կոմպոզիտոր Ռոն Հաննահի «Լուսավորիչ» օպերայի առաջնախաղը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության լրատվական վարչությունից, մինչ օպերայի առաջնախաղը` ժամը 18:30-ին, թատրոնի ճեմասրահում կբացվի «Դեպի լույս» խորագիրը կրող` հանրապետության գեղարվեստի և արվեստի դպրոցների սաների գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը.  ցուցադրության կազմակերպիչն է «Անահիտ Ցիցիկյան» հիմնադրամը:

ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում` ապրիլի 4-ին, ժամը 17:00-ին, Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում`  տեղի հանդիսատեսին կներկայացվի «Լուսավորիչ» օպերան:

«Լուսավորիչ» օպերայի բեմականացումը նվիրվում է Հայաստանի Հանրապետության և Ավստրիայի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Կանադայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակներին:  

2016 թվականի հոկտեմբերին  բեմադրությունն իրականացնելու նպատակով «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի ներկայացուցիչները, հեղինակները և Կամերային նվագախմբի դիրիժոր, պրոֆեսոր Հարություն Արզումանյանը լսումներ են անցկացրել ՀՀ մարզերի և Երևանի երաժշտական, արվեստի դպրոցներում և այլ ուսումնական հաստատություններում: Արդյունքում, ընտրվել են կամերային նվագախմբի երաժիշտներ, դերակատարների երկու կազմ, պարային խումբ՝ կազմված Երևանի պարարվեստի պետական քոլեջի սաներից /ղեկավար՝ Տաթևիկ Ղարիբյան/ և երգչախումբ` կազմված Երևանի Ա . Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի սաներից` /ղեկավար` Լիլիթ Եդիգարյան/: Բեմական հագուստը և բեմի ձևավորումը` «Տերյան» մշակութային կենտրոնի:

Նախագծի պրոդյուսերն է «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի տնօրեն Նելլի Սարգսյանը:  Նախագծի գործադիր պրոդյուսեր` Սահականուշ Սահակյան: Նախագծի համակարգողներ՝ Քրիստինե Գարգարյան, Մարիաննա Թադևոսյան:

Ս. թ. մարտի 30-ին, ՀՀ մշակույթի նախարարությունում` կանադացի կոմպոզիտոր Ռոն Հաննահի «Լուսավորիչ» օպերայի առաջնախաղին նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին` ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Լիլիա Նիկոյանը, կոմպոզիտոր Ռոն Հաննահը, նախագծի գեղարվեստական ղեկավար և լիբրետոյի հեղինակ Անդրեա Մելլիսը, «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի տնօրեն, նախագծի պրոդյուսեր Նելլի Սարգսյանը, նախագծի գործադիր պրոդյուսեր, թարմանիչ  Սահականուշ Սահակյանը, դիրիժոր Հարություն Արզումանյանը:

ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Լիլիա Նիկոյանի խոսքով. «Ողջունելի է ավստրիացի հեղինակավոր կոմպոզիտորի նման նախաձեռնությունը` անդրադառնալ հայկական թեմային, օգտագործել հայկական ժողովրդական մեղեդիներ, ստեղծել ներկայանալի գործ, որը սիրով կատարում են հայ պատանիներն ու մանուկները: Համոզված եմ` «Լուսավորիչ» օպերան մշակութային կրթության ոլորտում կարևորագույն իրադարձություն է: Նշեմ նաև, որ ՀՀ մշակույթի նախարարությունն այն ընդգրկել է «Մշակութային կանգառ» ծրագրում»:

«Լուսավորիչ» օպերայի հեղինակ, կոմպոզիտոր Ռոն Հաննահի տեղեկացմամբ` մի քանի տարի առաջ Հայաստան է այցելել, անչափ տպավորվել պատմամշակութային հուշարձաններով, իսկ առաջին անգամ լինելով Խոր Վիրապում` մեծ հետաքրքրությամբ է ծանոթացել Գրիգոր Լուսավորչի զարմանալի պատմությանը: Հետևաբար սիրով գրել է այս ստեղծագործությունը: «Ինձ համար մեծ պատիվ է լինել Արամ Խաչատրյանի հայրենիքում, ներկայացնել օպերա»,- իր խոսքում նշել է Ե. Հաննահը:

Նախագծի գեղարվեստական ղեկավար և լիբրետոյի հեղինակ Անդրեա Մելիսն ընդգծել է, որ լիբրետոյի հիմքում ընկած է գոյատևման, կենդանի մնալու գաղափարը. «Հայաստանում վարպետության դասեր եմ անցկացրել և հիացել այն ձայներով, որոնք կան այստեղ: Ցանկանում եմ դռներ բացել երեխաների, երիտասարդների առաջ,  հաղորդակից դարձնել նրանց աշխարհին»:

«Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի տնօրեն, նախագծի պրոդյուսեր Նելլի Սարգսյանն իր խոսքում կարևորել է բեմադրիչի վարպետությունը, ինչի արդյունքում երեխաները մեծ հաճույքով են աշխատել բեմի վրա և հաղթահարել լեզվական խոչընդոտները:

"Amio Era". Education is a chance to change life!Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded