Նոր երեխան՝ նոր բնակարանում. Գագիկ Ծառուկյանի աջակցությունը՝ գյումրեցիներին

Վահան Թումասյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Դեռևս մինչև ընտրությունները երբ հանդիպեցինք պարոն Ծառուկյանի հետ, նա ասաց, որ ուզում է մեր քաղաքի համար որևէ լավ գործ անել, բայց պայմանով, որ որևէ կերպ չկապվի ընտրությունների հետ։ Գիտեք, որ արդեն բազմիցս օգնել է մեր կենտրոնի շահառու ընտանիքներին՝ տրամադրելով թե՛ վառելափայտ, թե՛ սնունդ, թե՛ դրամական օգնություն, նաև բնակարանների ձեռքբերման հարցում է շատ աջակցել։

Ամեն դեպքում, այս անգամ ցանկանում էր ավելի խոշոր նվեր անել քաղաքին, ասաց, որ անօթևան ընտանիքներին կցանկանա նոր բնակարաններ նվիրել։ Երկար մտածեցինք, թե ինչպես անենք ընտրությունը, քանի որ շատ են այդ ընտանիքները, և հենց Ծառուկյանն ինքն առաջարկեց, որ այս անգամ բնակարան ստանան առաջնահերթության կարգով տնակներում բնակվող այն ընտանիքները, որտեղ նոր երեխա պետք է ծնվի։ Կարգախոսի պես մի բան ստացվեց՝ նոր երեխան նոր բնակարանում։ Ու կրկին պայմանը մեկն էր. այս ծրագրի մասին պետք է հայտարարվեր միայն ընտրություններից հետո, որպեսզի չասեին, թե նախընտրական խոստումներ են, ձայներ ստանալու համար է արվում, և այլն։ Սա Ծառուկյանի առաջ քաշած միակ պայմանն էր։

Եվ ահա այսօր հայտնում եմ ընտրություններից հետո ամենաուրախալի լուրը․ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը «Շիրակ կենտրոնի» հետ համագործակցությամբ բազմաթիվ ընտանիքների, որտեղ նոր երեխա պետք է շուտով ծնվի, հատկացնում է նոր, նորոգված, բնակության համար միանգամայն պատրաստ բնակարաններ։ Հենց ապրիլի յոթին՝ մայրության օրը, Ծառուկյան ընտանիքի կողմից խոստումը կդառնա իրականություն։ Անհամբեր էինք այս հրաշալի լուրով կիսվել բոլորիդ հետ, ու ահա այդ պահը եկավ։ Շնորհավորում ենք բոլորին նորամուտի առթիվ, շնորհակալություն ենք հայտնում պարոն Ծառուկյանին մեր կենտրոնի, այդ ընտանիքների և ողջ քաղաքի անունից։

«Շիրակ կենտրոն» ՀԿ
05 ապրիլ, 2017 թ.»

loading...
Ստամբուլի թաղամասերից մեկում ոստիկանները թույլ չեն տվել 1915–ի զոհերի հիշատակի միջոցառում անել Արծվիկ Մինասյանն անկեղծանում է՝ նա կցանկանար մնալ նույն պաշտոնին Փարիզում անկարգությունների ժամանակ 30 մարդ է ձերբակալվել Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակին Կիպրոսի կառավարությունը եւ նախագահը դատապարտել են Հայոց ցեղասպանությունը Մոսկվայի հայությունը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Թրամփն ուղերձ կհղի Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն Ուրուգվայում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Մեր հաջողությամբ եւ զարգացմամբ պետք է ցույց տանք բոլորին՝ մեր հարեւաններին, որ իրենց ուզածը չի ստացվում. Ռուբեն Վարդանյան Ուշ թե շուտ Հայոց ցեղասպանությունը պետք է վերջնականապես ճանաչվի, որովհետեւ այլ ճանապարհ չկա. Շարմազանով Ինչ պատճառաբանություններով են հանդես գալիս այն գերտերությունները, որոնք չեն ընդունում Հայոց ցեղասպանությունը Սվիտալսկին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (ֆոտո) Մոսկվայի բորսայում դոլարի փոխարժեքն ընկել Է մինչեւ 55,9 ռուբլի Ծիծեռնակաբերդում Գարեգին Բ-ն հոգեհանգստյան կարգ է մատուցել Գերմանիայում աճել է հանցագործությունների մեջ կասկածվող միգրանտների քանակը Գալուստ Սահակյանը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Մի ողջ ազգի ճակատագիր 1915 թվականին փոխվեց.Հովիկ Աբրահամյանի ուղերձը` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Լը Պենի շտաբը հայտարարել է նոր նախընտրական արշավ սկսելու մասին Նգոլո Կանտեն՝ Անգլիայի լավագույն ֆուտբոլիստ Ժիլբերտո Ռամիրես. Պատրաստ եմ մենամարտել ցանկացած մրցակցի հետ
website by Sargssyan