Ծառուկյանի բարեգործական առաքելությունը քաղաքական նպատակներ երբեք չի ունեցել

Աշոտ Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Սովորաբար, Հայաստանում բարեգործությունների, մարդասիրության կամ այլ վեհ բաների մասին խոսակցությունները թեժանում են հատկապես ընտրություններին. նպատակը, թերևս, ոմանց բուռն ցանկությունն է՝ այդ օրերին առավելապես բարերարի ու մարդասերի դիմակով հանդես գալու: Արդյունքում, սակայն, այդ ամենը վերջանում է ընտրությունների ավարտով, ու, որպես կանոն, ոչ ոք այլև չի հիշում ո՛չ իր խոստումները, ո՛չ էլ, առավել ևս, կարիքավոր ու օգնության կարոտ մեր համերկրացիներին: Իրականում, սակայն, կյանքն է ցույց տալիս՝ իսկական բարերարը երբեք այդ ամենի հաշվին դիվիդենտներ չի փորձում հավաքել ու այլոց օգնելու միջոցով չի ջանում ինքնակայանալ. Գագիկ Ծառուկյանի պարագայում ամեն բան հենց այսպես է: Պարզվում է՝ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը, «Շիրակ կենտրոնի» հետ համատեղ՝ ձեռնամուխ է եղել հերթական մարդասիրական ծրագրի իրականացմանը. Գագիկ Ծառուկյանի անմիջական նախաձեռնությամբ առաջիկայում Գյումրիում բազմաթիվ ընտանիքների, որտեղ շուտով նոր երեխա պետք է ծնվի, հատկացվելու են նոր բնակարաններ՝ ի աջակցություն սոցիալապես կարիքավոր մեր համերկրացիների: Ուշագրավն այստեղ այն է, որ ծրագրի մեկնարկի ժամանակահատվածը հատուկ նպատակով է ընտրվել, որպեսզի այս ամենը ոչ մի կերպ չասոցացվի քաղաքական գործունեության հետ: Անկասկած, Ծառուկյանի այս անակնկալ նախաձռնությունն ամենևին էլ միակն ու եզակին չէ, ու նույն «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամն ամենևին էլ առաջին տարին չէ, որ ազգանպաստ գործունեություն է ծավալում: Պարզապես այստեղ հարցը մեկ այլ բան է՝ այն նրբանկատությունը, որ դրսևորվել է այս հարցում. Ծառուկյանի բարեգործական առաքելությունը քաղաքական նպատակներ երբեք չի ունեցել ու մշտապես նպատակ է հետապնդել օգնելու, աջակցելու օգնության կարիք ունեցող մարդկանց: Ծառուկյանը եղել ու մնում է իր ժողովրդի կողքին՝ մինչև վերջ:

loading...
Ստամբուլի թաղամասերից մեկում ոստիկանները թույլ չեն տվել 1915–ի զոհերի հիշատակի միջոցառում անել Արծվիկ Մինասյանն անկեղծանում է՝ նա կցանկանար մնալ նույն պաշտոնին Փարիզում անկարգությունների ժամանակ 30 մարդ է ձերբակալվել Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակին Կիպրոսի կառավարությունը եւ նախագահը դատապարտել են Հայոց ցեղասպանությունը Մոսկվայի հայությունը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Թրամփն ուղերձ կհղի Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն Ուրուգվայում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Մեր հաջողությամբ եւ զարգացմամբ պետք է ցույց տանք բոլորին՝ մեր հարեւաններին, որ իրենց ուզածը չի ստացվում. Ռուբեն Վարդանյան Ուշ թե շուտ Հայոց ցեղասպանությունը պետք է վերջնականապես ճանաչվի, որովհետեւ այլ ճանապարհ չկա. Շարմազանով Ինչ պատճառաբանություններով են հանդես գալիս այն գերտերությունները, որոնք չեն ընդունում Հայոց ցեղասպանությունը Սվիտալսկին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (ֆոտո) Մոսկվայի բորսայում դոլարի փոխարժեքն ընկել Է մինչեւ 55,9 ռուբլի Ծիծեռնակաբերդում Գարեգին Բ-ն հոգեհանգստյան կարգ է մատուցել Գերմանիայում աճել է հանցագործությունների մեջ կասկածվող միգրանտների քանակը Գալուստ Սահակյանը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Մի ողջ ազգի ճակատագիր 1915 թվականին փոխվեց.Հովիկ Աբրահամյանի ուղերձը` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Լը Պենի շտաբը հայտարարել է նոր նախընտրական արշավ սկսելու մասին Նգոլո Կանտեն՝ Անգլիայի լավագույն ֆուտբոլիստ Ժիլբերտո Ռամիրես. Պատրաստ եմ մենամարտել ցանկացած մրցակցի հետ
website by Sargssyan