Yerevan, 06.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Տիգրան Սարգսյանը կարեւորել է վստահությունը եվրասիական գործընկերության զարգացման համար

Economics
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանն այն կարծիքին Է, որ «առանց վստահության անկարելի Է կառուցել տնտեսական միություն եւ զարգացնել համագործակցությունը գործընկերների հետ»:
 
Նա այս հաստատումով Է սկսել իր ելույթը Արեւելյան համաժողովում, որն ապրիլի 6-ին բացվել Է Բեռլինում, տեղեկացնում է ԵԱՏՀ-ի մամուլի ծառայության հաղորդագրությունը:
 
Հանձնաժողովն անցկացվում Է արդեն հինգերորդ անգամ: Դրա մասնակիցներն են դարձել իշխանության մարմինների 400-ից ավելի ներկայացուցիչներ, եվրոպական խոշոր ընկերությունների թոփ-մենեջերներ ու սեփականատերեր, ինչպես Արեւմտյան Եվրոպայի, այնպես Էլ նախկին Խորհրդային Միության երկրների բիզնես-ասոցիացիաների անդամներ: 
 
Այս տարի համաժողովի հանգուցային թեման Է դարձել եվրոպական ու եվրասիական գործընկերության ապագան: Լիագումար նիստերում եւ կլոր սեղանների ընթացքում քննարկվում են նոր տեխնոլոգիաների եւ հասարակության թվային տրանսֆորմացիայի հարցերը, այն հնարավորությունները, որոնք ինովացիաները տալիս են խոչընդոտների ու արգելքների հաղթահարման համար: Եվս մեկ կարեւոր թեմա Է եվրոպական ու եվրասիական տնտեսությունների աճի դրայվերների որոնումը, որոնք փոխկախված ու փոխկապված են ամուր առեւտրական հարաբերություններով ու կոոպերացիոն նախագծերով:
 
Տիգրան Սարգսյանը նշել Է, որ զարգացած երկրների տնտեսությունը փոխվում Է աչքի առաջ: Թվային բազմաթիվ ընկերությունների բաժնետիրական արժեքը, որոնց պատմությունը տասը տարվա Էլ չի հասնում, հաճախ գերազանցում Է զգալի նյութական ակտիվներ ունեցող խոշոր արդյունաբերական բիզնեսների գնահատումը: «Առաջիկա 15-20 տարում մեզ սպասում են պլատֆորմային բիզնես-մոդելի համատարած կիրառում եւ, ըստ Էության, արդյունաբերության սովորական կազմակերպական կառուցվածքների ու առեւտրի վերաֆորմատավորում: 60 տարի առաջ ածուխն ու պողպատը միավորեցին Եվրոպան, այժմ դա անելու են BigData-ն եւ «Ինուստրիա 4.0»-ն»,- վստահ Է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը:
 
Խոսելով Եվրասիական տնտեսական միության երկրների միասնական շուկայի զարգացման մասին՝ Տիգրան Սարգսյանը հայտարարել Է, որ «արգելքներն ու սահմանափակումները, որոնք երբեւԷ եղել են տնտեսական մրցակցության բաղկացուցիչ մասը եւ ազգային կամ կորպորատիվ առավելությունների ապահովման մեխանիզմ, այսօր ժամանակավրեպ են եւ միայն կայունության ու մրցունակության պատրանք են ստեղծում»: 
 
ԵԱՏՄ-ի շրջանակներում դեռեւս գոյություն ունեցող բոլոր խոչընդոտներն ու սահմանափակումները հանելու ճանապարհով առաջ ընթանալու համար Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, Միության երկրների բիզնեսի հետ համատեղ, պատրաստել Է «Սպիտակ գիրք»: Դրանում թվարկված են 60 խոչընդոտներ եւ առաջարկված են դրանց վերացման համալիր միջոցներ: 
 
«Անկարելի Է դեպի ապագա ընթանալ՝ օգտագործելով անցյալի լեզուն ու արժեքները,-ասել Է Տիգրան Սարգսյանը:-Բիզնեսի հետ կառուցողական երկխոսության օրինակը դրա փայլուն ապացույցն Է: Մենք ամբողջ աշխարհի ձեռնարկատերերի հետ քննարկում ենք լավագույն պրակտիկաների կիրառման հնարավորությունները տեխնիկական եւ մաքսային կարգավորման, ֆիտոսանիտարական ու անասնաբուժական հսկողության հարցերում: Նրանք պատրաստ են առաջ գնալ, նրանց հետաքրքրում Է ապագան, շուկաների աճը, սպառողների հետ փոխգործակցությունը, նրանց արդյունավետ ինստիտուցիոնալ հարաբերություններ են հարկավոր եվրոպական ու եվրասիական ինտեգրացիոն միավորումների միջեւ»:
 
Համաժողովին մասնակցել են նաեւ ԵԱՏՀ-ի կոլեգիայի անդամներ (նախարարներ) Կարինե Մինասյանը եւ Վերոնիկա Նիկիշինան: 
 
ԵԱՏՀ-ի ներքին շուկաների, ինֆորմատիզացիայի, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Կարինե Մինասյանը ելույթ Է ունեցել «Կկարողանան արդյոք թվային տեխնոլոգիաները կամուրջներ կառուցել Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ» կլոր սեղանի շրջանակներում:
 
 
 

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal