Քաղաքապետի յուրօրինակ շնորհավորանքը
БлогԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում Առնո Բաբաջանյանի «Երևանի սիրուն աղջիկ» երգով շնորհավորել է Մայրության և գեղեցկության տոնի առթիվ.
«Սիրելի՛ մայրեր, քույրեր և կանայք, սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Տոն, որը ևս մեկ հնարավորություն է՝ ձեզ մեծարելու, մեր հարգանքն ու երախտագիտությունը հայտնելու, ինչպես նաև վերահաստատելու մեր սերը ձեր նկատմամբ: Շնորհակալություն ձեզ նվիրումի, եռանդի ու ձեր ներկայությամբ կյանքը գեղեցկացնելու համար։ Անսպառ երջանկություն և ժպիտներ։»