«Ելք» դաշինքի՝ Երեւանի քաղաքապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է
Քաղաքական«Ելք» դաշինքի՝ Երեւանի քաղաքապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է. նա կգլխավորի «Ելք» դաշինքի ցուցակը: Այսօր՝ ապրիլի 7-ին, նման որոշում է կայացվել դաշինքի անդամների մասնակցությամբ տեղի ունեցած քննարկման արդյունքում:
Նիկոլ Փաշինյանը Երեւանի քաղաքապետարանի շենքի դիմացից հանդես է եկել տեսաուղերձով, իսկ նրա թիկունքում կանգնած էին «Ելք» դաշինքի ներկայացուցիչները:
Դաշինքի ցուցակի առաջին քառյակում են՝
1. Նիկոլ Փաշինյան
2. Արայիկ Հարությունյան
3. Դավիթ Խաժակյան
4. Անահիտ Բախշյան
Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին: Ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ, պետք է ներկայացվեն 2017 թ. մարտի 30-ից մինչեւ ապրիլի 9-ի ժամը 18:00-ն։ Իսկ կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ցուցակների գրանցումը կիրականացվի 2017 թ. ապրիլի 9-14-ին: Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի 2017 թ. ապրիլի 21-ին եւ կշարունակվի մինչեւ մայիսի 12-ը ներառյալ: