Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ուզբեկստանի ԱԳ նախարարի հետ
ՔաղաքականԱշխատանքային այցելությամբ Տաշքենդում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ապրիլի 7-ին հանդիպում է ունեցել Ուզբեկստանի իր գործընկերոջ Աբդուլազիզ Կամիլովի հետ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերը՝ ընդգծելով, որ դրա համար առկա են բոլոր նախադրյալները և մեծ ներուժ, որը համատեղ ջանքերով կարելի է իրացնել։
Էդվարդ Նալբանդյանն ու Աբդուլազիզ Կամիլովը պայմանավորվել են հանձնարարել ԱԳՆ-ների համապատասխան ստորաբաժանումներին՝ մշակելու տարբեր ոլորտներում համագործակցության խթանմանն ուղղված առաջարկներ։