Ի՞նչ փոփոխություններ են սպասվում նոր ԱԺ-ում. Հայաստանը հստակ ազդանշան է ուղարկում. «Ժամանակ»
Քաղաքական«Ժամանակ» թերթը գրում է.
«Նոր խորհրդարանում 12 մշտական հանձնաժողովներից մնալու է 10-ը: Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը միանում է տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովին, Եվրաինտեգրման հանձնաժողովը միանում է արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովին՝ դառնալով արտաքին հարաբերությունների և ինտեգրացիոն պրոցեսների մշտական հանձնաժողով:
Այսպիսով, առաջին անգամ Հայաստանը հստակ ազդանշան է ուղարկում, որ եվրոպական ուղղությունն այլևս մեր երկրի համար առաջնահերթություն չէ»:
Առավել մանրամասն՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: